ԱՐՑԱԽՅԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՎԱԾ ՇՏԵՄԱՐԱՆ

Արցախի մասին պատմում են արցախցիները

2024-2025

Իմացիր ավելին

Մեր մասին

Արցախյան ավանդազրույցների այս շտեմարան-քարտեզը պատրաստվել է ԵՊՀ ներքին դրամաշնորհով՝ «Արցախյան ավանդազրույցների գրառում, քարտեզագրում և շտեմարանավորում» (2024-2025) ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ծրագրի նպատակն է եղել գրառել և մոռացությունից փրկել արցախյան բանահյուսությունը, մասնավորապես՝ ավանդազրույցները, որ կրում էին 2023թ. Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում վերաբնակեցված արցախցիները:

Ծրագրին ակտիվ մասնակցություն են ունեցել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ուսումնառությունը շարունակող արցախահայ ուսանողները:

Կայքում ներկայացված նյութերը գրառվել են Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած արցախահայերից: Հարցազրույցներ են անցկացվել 60 բանասացների հետ, որոնք Արցախի հինգ շրջաններից են՝ Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Շուշի, Հադրութ: Ակտիվ քարտեզի վրա ներկայացված են նրանց տվյալները և իրենց տարածքի մասին հուշապատումները, որոնց մեջ առանձնացված են մշակութային, աշխարհագրական, տոհմական և այլ ավանդազրույցներ:

Կայքի պատրաստումն իրագործվել է Գազպրոմ֊ Արմենիա ՓԲԸ ուսումնա֊սպորտային համալիր հիմնարկի դպրոցի ուսուցիչների ու աշակերտների կամավոր օգնությամբ:



Աշխատանքն իրականացվել է Երևանի պետական համալսարանի ներքին դրամաշնորհով՝ «Արցախյան ավանդազրույցների գրառում, քարտեզագրում և շտեմերանավորում» ծրագրի շրջանակներում (2024-2025թթ.)

Ծրագրի ղեկավար՝

Նվարդ Վարդանյան, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, vardanyan.nvard@ysu.am

Ծրագրի անդամներ՝

Գայանե Շագոյան, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դասախոս, g.shagoyan@ysu.am

Լուսինե Հակոբյան, ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետի ասիստենտ, Գազպրոմ Արմենիա Ուսումնա ֊սպորտային համալիր աշխարհագրության ուսուցչուհի, hakobyan.lusine@ysu.am

Նաթելլա Սահակյան, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրոս, natella.sahakyan@edu.ysu.am

Լուսինե Խաչատրյան, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրոս, lus.khachatryan@ysu.am

Կայքը պատրաստել են Գազպրոմ֊ Արմենիա ՓԲԸ ուսումնա֊սպորտային համալիր հիմնարկի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:

Պետրոսյան Մարիամ, Գազպրոմ Արմենիա Ուսումնա ֊սպորտային համալիր , ինֆորմատիկայի ուսուցիչ: petrosyan.m@gaus.am

Տուրյան Դավիթ, 10֊րդ դասարանի աշակերտ: davit_turyan@outlook.com

Հակոբյան Էրիկա, 9-րդ դասարանի աշակերտ: erikahakobyan4@gmail.com